Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ակցիզը շշի տակն էլ փակցնեն, երեխան կարող է պոկել, դնել բերանը»

«Ակցիզը շշի տակն էլ փակցնեն, երեխան կարող է պոկել, դնել բերանը»
08.10.2015 | 12:26

Մանկական սննդի տարաների վրա փակցված ակցիզները ոչ միշտ են ճիշտ ժամանակին հայտնվում այնտեղ, ուր պետք է` աղբամանում: Դրանք հեշտությամբ են պոկվում պլաստմասսե շշերից, և փոքրիկները երբեմն հասցնում են կուլ տալ` հայտնվելով հիվանդանոցում: Մեզ հասած տեղեկություններով` նմանօրինակ դեպքերը հաճախակիացել են:

Փորձեցինք պարզել, թե ի՞նչ գիտեն այս մասին առողջապահության նախարարությունում: Պարզվեց`որևէ բողոք չեն ստացել:
Ակցիզից տուժած երեխային, մեր տեղեկություններով, բոլորովին վերջերս օգնություն էին ցույց տվել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Կենտրոնի տնօրեն ՆԻԿՈԼԱՅ ԴԱԼԼԱՔՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք` հաճա՞խ են նման դեպքերի հանդիպում, և ի՞նչ վտանգ է ներկայացնում ակցիզը երեխայի համար:
«Մի քանի դեպք ունեցել ենք, բայց դա առաջին հերթին ծնողների անփութության նշան է, որովհետև ցանկացած շշի վրա տարբեր պիտակներ, կափարիչներ կան: Երեխայի ձեռքը տալուց` առաջ պետք է դրանք հանել, երեխան աչքի ուլունքն էլ է քանդում, քորոցը կուլ տալիս, մեզ մի քանի անգամ դիմել են նման դեպքերի համար: Աչքի ուլունքը, որ ծնողների համոզմամբ` պետք է պահպանի երեխային շառուփորձանքից, դառնում է կյանքի համար սպառնացող վտանգ»,- ասաց Նիկոլայ Դալլաքյանը: Նրա խոսքով` եթե ակցիզը ստամոքսում է հայտնվում, վտանգ չկա, բայց եթե կպնում է երեխայի ըմպանին կամ կերակրափողին, կլման դժվարություններ է առաջացնում, փսխում, սրտխառնոց և այլն, բժշկական գործիքով հեռացնում են: Բժշկական միջամտության համար հիմնականում կիրառվում է անզգայացում: Մեր՝ «Մանկական ջուր պարունակող շշերի հենց գլխամասում ակցիզ փակցնելը որքանո՞վ է տրամաբանված» հարցին ի պատասխան նկատեց, որ շշի տակն էլ փակցնեն, երեխան կարող է պոկել, դնել բերանը. «Սա նոր երևույթ է, պետք է ծնողները իրազեկվեն և ուշադիր լինեն: Տրավմատիզմն ընդհանրապես կյանքում շատ է, ու մեծ մասը ծնողների անփութության հետևանք է: Եվ խնդիրը ամենևին ակցիզը չէ, ամենապիտանի իրը կարող է չարիք դանալ, եթե ճիշտ չկիրառես: Ինչպես որ` երեխային հասանելի տեղերում դրված լոգարանը մաքրելու քիմիական նյութերը, պեպսիկոլայի շշի մեջ պահվող էսենցիան և այլն»:
Ի՞նչ գիտեն խնդրի մասին «Սպառողների ազգային ասոցիացիայում»: Պարզվեց, առաջին անգամ մեզնից են տեղեկանում: Ասացին, որ եթե բողոքի դեպքեր լինի, իրենք կարող են դրա հիման վրա հարկային տեսչություն դիմել, զգուշացնել, որ ակցիզները լամինացնեն, որպեսզի երեխաները չկարողանան պոկել, կուլ տալ:
Բայց բողոքներ չկան: Անվտանգության միջոցները պետք է ձեռնարկեն ծնողները: Եթե, այնուամենայնիվ, փոքրիկին հաջողվի կուլ տալ ակցիզը, անհապաղ պետք է դիմել մասնագետի օգնությանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1985

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ